Մարդու ուղեղը յուրօրինակ կերպով ուղղորդում է նրան սեռական ակտիվության շրջանում: Պարզվում է, որ այդ ժամանակ ուղեղում նոր բջիջներ են առաջանում, որոնք թույլ են տալիս մարդուն կողմնորոշվել սոցիալական միջավայրում:

Միչիգանի համալսարանի աշխատակիցները նման բջիջներ են հայտնաբերել դեռահաս տարիքի կաթնասունների մոտ: Այդ գոտին շատ կարեւոր է զգացմունքների մշակման համար: Այսպիսով, դա մարդուն օգնում է գնահատել սոցիումից եկող ազդակները, փնտրել սիրո առարկային եւ անգամ սիրաբանել: