Հանրահայտ Facebook սոցցանցը հեշթեգերի միջոցով որոնման գործառույթ է ներմուծել: Այս մասին հաղորդվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
«Այսօրվանից Facebook-ում, ինչպես Instagram-ում, Twitter-ում, Tumblr-ում, Pinterest-ում, դուք կարող եք օգտվել հեշթեգերից», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ, մեջբերում է «gazeta.ru»-ն:
Հեշթեգը բառ է կամ արտահայտություն` սկզբում «#» նշանով՝ առանց միջակայքի: Հեշթեգով որոնման ժամանակ կարելի է տեսնել ձեզ հետաքրքող թեմայով այլ օգտվողների հաղորդագրությունները եւ էջերը:
Facebook-ում ընդգծել են, որ հեշթեգերի ներմուծումը միայն առաջին քայլն է հետաքրքրող թեմայի տեղեկության որոնոմը հեշտացնելու ուղղությամբ, գրում է lenta.ru-ն:
Ավելի վաղ հեշթեգեր իրենց հաղորդագրություններում կարող էին ավելացնել միայն Twitter-ի, Tumblr –ի , ինչպես նաեւ, Instagram բջջային միկրոբլոգների օգտվողները, որոնք Facebook –ը ձեռք էր բերել 2012թ.:




























