Հունիսի 12-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների  ձեռնարկած   միջոցառումների շնորհիվ՝ Երեւան քաղաքի Արգիշտի փողոցի բնակարաններից մեկից   բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 34-ամյա Բաբաք Զ.-ն, որն այդ երկրի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախություն կատարելու մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Բաբաք Զ.-ին հայտնաբերելու մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ՝ հետախուզման նախաձեռնողին տեղեկացնելու համար:

Բաբաք Զ.-ն ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ: