Լրատվամիջոցներում արդեն լուրեր են տարածվել Galaxy S5-ի մասին: Ընդ որում, Galaxy S4-ը թողարկվել է ընդամենը մի քանի ամիս առաջ:

Ավելի վաղ փորձագետները նման հայտարարություններ անում էին միայն Apple-ի սարքերի վերաբերյալ, գրում է «Վեստի.Էկոնոմիկան»:

Եվ այսպես, Galaxy S5-ը կլինի ալյումինապատ: Ընկերության ներկայացուցիչներն անուղղակիորեն հաստատում են այս տեղեկությունը, քանի որ վերջերս հեռացել են դասական «էժան նախագծել, էժան հավաքել, էժան պատրաստել» սկզբունքից:

Սարքը ներառելու է ալյումինե մեկ շրջանակ: Դա նշանակում է, որ հանրահայտ շարժական մարտկոցը, որը հնարավոր է փոխել, այլեւս չի լինելու: