Apple ընկերությունը կարող է փորձել ամրապնդել իր դիրքերը սմարթֆոնների շուկայում` հաջորդ տարվա ընթացքում թողարկելով iPhone 4,7” եւ 5,7”: Բացի այդ, ընկերությունը կարող է ներկայացնել կուլտային սմարթֆոնի բյուջետային տարբերակը, որը կթողարկվի գունավոր կորպուսներով, գրում է Reuters-ը:

Այս ռազմավարությունն ընդամենը քննարկվում է, վերջնական որոշում առայժմ չի կայացվել: Apple-ի գլխավոր նպատակն է ավելացնել իր մասնաբաժինը` գրավելով Samsung-ի գնորդներին:

Ինչպես գրում է 3DNews-ը, սպասվում են իրադարձությունների հետաքրքիր զարգացումներ: