Ճանաչված կինոռեժիսոր Ջաֆար Փանահին ձերբակալվել է Իրանում: Նրա հետ միասին ձերբակալվել են նրա կինն ու դուստրը, նաեւ 15 հոգի, որոնք ձերբակալման պահին եղել են նրա տանը:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», մարտի 2-ին երեկոյան ռեժիսորի տուն են եկել քաղաքացիական հագուստով ոստիկանները, եւ մոտ հինգ ժամ խուզարկել: Պաշտոնական աղբյուրները դեռ չեն մեկնաբանում փաստը:

Փանահին հայտնի է ոչ միայն իր ֆիլմերով, այլեւ ակտիվ քաղաքական գործունեությամբ: Նա բաց աջակցում է ընդդիմությանն ու նրա առաջնորդներին՝ Միր Հոսեյն Մուսավիին եւ Մեհդի Քարուբիին:

Ջաֆար Փանահին մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթների հաղթող է: Նրա «Շրջան» ֆիլմը 2000թ. արժանացել է Վենետիկի փառատոնի մրցանակին: