Անձնագրերի հետ միասին ՀՀ քաղաքացիներին տրամադրվելու է անձնական էլեկտրոնային հասցե: Այդ մասին այսօր` հունիսի 14-ին «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» միջազգային համաժողովի ընթացքում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության հայաստանյան համակարգող Տիգրան Գեւորգյանը:
Նրա խոսքով` պետության կողմից բոլոր ծանուցումները կկատարվեն այդ հասցեով:
Ծրագիրը կյանքի կոչելու համար արդեն իսկ մշակվել են իրավական ակտերի նախագծեր, որոնք մոտ ապագայում ներկայացվելու են համապատասխան մարմինների հաստատմանը: Եվրամիության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` փորձնական տարբերակի մեկնարկից հետո համակարգն ամբողջությամբ կկիրառվի ՀՀ ողջ տարածքում: Նախատեսվում է ծրագիրն ավարտել մինչեւ այս տարվա վերջ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























