Իրանի ՆԳՆ որոշում է կայացրել երկարաձգել ուրբաթ օրը երկրում ընթացող նախագահական ընտրությունների քվեարկության ժամանաակը մինչեւ երեւանյան ժամանակով 19:30:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Իրանի ՆԳՆ ընտրական շտաբում, քվեարկության ժամանակը երկարաձգվել է նաեւ երկրի սահմաններից դուրս գտնվող ընտրատեղամասերում:

Ուրբաթ օրը Իրանում տեղի են ունենում նախագահական ընտրություններ: Պաշտոնի համար պայքարում են 6 թեկնածուներ: Հիմնական պայքարն ընթանում է Թեհրանի գործող քաղաքապետ Մոհամմադ Բահեր Գալիբաֆն է` պահպանողական ուժերի ներկայացուցիչ, Հասան Ռոուհանին` չափավոր ուժերի ներկայացուցիչ, Սաիդ Ջալալին` պահպանողականների արմատական թեւի ներկայացուցիչ: