Իրանի իշխանությունները եւս մեկ ժամով երկարաձգել են ընտրատեղամասերի աշխատանքը՝ կապված նախագահական ընտրություններում ընտրողների բարձր ակտիվության հետ:
Հիշեցնենք, որ Իրանի ՆԳՆ-ն որոշել էր երկարաձգել քվեարկության ժամանակը մինչեւ երեկոյան ժամը 20:00-ն (Երեւանի ժամանակով 19:30-ը): Հիմա նախարարությունը հանձնարարել է ընտրատեղամասերի աշխատանքը երկարաձգել մինչեւ ժամը 21:00-ն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 14-ին, Իրանում տեղի են ունենում նախագահական ընտրություններ: Նախագահի պաշտոնի համար պայքարում են 6 թեկնածուներ: Հիմնական պայքարն ընթանում է Թեհրանի գործող քաղաքապետ Մոհամմադ Բահեր Գալիբաֆն է` պահպանողական ուժերի ներկայացուցիչ, Հասան Ռոուհանին` չափավոր ուժերի ներկայացուցիչ, Սաիդ Ջալալին` պահպանողականների արմատական թեւի ներկայացուցիչ:




























