Իրանում նախագահական ընտրությունների ձայների 10%-ի (2,92 միլիոն) հաշվակից հետո մասնակցության հայտը կազմել է 80%:

Առաջատարն է  Իրանի Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռոուհանին, որը հավաքել է 49,87 % (1,5 միլիոն ձայն): Թեհրանի գործող քաղաքապետ  Մուհամադ Բաղեր Գալիբաֆը հավաքել է 17% (487 հազար ձայն), Սայիդ Ջալիլին եւ Մոհսեն Ռեզային`  13% (383 հազարական ձայն), Ալի Աքբար Վելայաթին` 6% (174 հազար) եւ Սայիդ Մոհամադ Գարազին`  1% (38 հազար ձայն):

Եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի 50% ձայն, կանցկացվի երկրորդ փուլ, հաղորդում է vesti.ru-ն: Այն տեղի կունենա հունիսի 21-ին` առաջին փուլում ամենից հաջող հանդես եկած երկու թեկնածուների միջեւ: