Իրանի ատոմային ծրագիրը կարող է վտանգ ներկայացնել ՆԱՏՕ-ի համար: Այդ մասին մարտի 3-ին Բրյուսելում հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նկատել է, որ եթե Իրանը ատոմային հնարավորություններ ստանա, դա կարող է վտանգ լինել նաեւ ԱՆՏՕ-ի դաշնակիցների համար: Միաժամանակ Ռասմուսսենն ընդգծել է Դաշինքի կողմից հակահրթիռային պաշտպանության սեփական համակարգի ստեղծման կարեւորությունը:




























