Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Հասան Ռոուհանին վստահաբար գլխավորում է նախագահական ընտրություններում՝ ձայների ավելի քան 20%-ի հաշվումներից հետո։
Ութ միլիոն արձանագրությունների մշակումից հետո նա հավաքել է 51,2% (4,12 մլն ձայն), հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իրանի ՆԳՆ-ին։ Եթե նա պահպանի այդ ցուցանիշը, ապա առաջին փուլի հաղթող կճանաչվի։
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում են վեց թեկնածուներ. Ռեֆորմատորների թեւի ներկայացուցիչ, Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռոուհանին, չորս պահպանողականներ` նախկին արտգործնախարար Ալիաքբար Վելայաթին, Թեհրանի քաղաքապետ Մուհամադ Գալիբաֆը, «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային, ԱԱԳԽ-ի քարտուղար Սայիդ Ջալիլին եւ մեկ անկախ թեկնածու` փոստի եւ հեռագրության նախկին նախարար Սեյեդ Մոհամադ Կարազին:




























