Բջջային կապի Vodafone բրիտանական ընկերությունը, Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականների հետ համատեղ հատուկ շորտեր է ստեղծել, որոնք կարող են լիցքավորել գաջեթները:

Power Shorts-ը պատրաստված է դենիմից, որում սպունգատիպ նյութից ներդիրներ է կարված: Այն ունի սեգնետոէլեկտրական հատկություն, այսինքն այդ նյութի ներսում էլեկտրամագնիսական ալիքների ուղղությունը փոխվում է արտաքին էլեկտրական դաշտի ազդեցության տակ, գրում է The Daily Mail-ը:

Երբ կտորը տաքանում է կամ խոնավանում, ալիքների բեւեռայնությունը փոխվում է: Երբ մարմինը  շարժումներ է անում, շորտն այդ կտորի օգնությամբ կինետիկ էներգիա է ձեռք բերում՝ այն վերածելով էլեկտրականության:

Այդ պոտենցիալն օգտագործելու համար գրպանում տեղադրված է USB, որին էլ միանում է հեռախոսը՝ լիցքավորելու համար, հաղորդում է Korrespondent.net-ը: