Բերկլիի ցողունային բջիջների ուսումնասիրման կենտրոնի մասնագետներն աչքի բջիջներում գեների տեղադրման պարզ եւ արդյունավետ միջոց են հայտնաբերել: Այս մեթոդը կարող է օգնել փրկել շատերի տեսուղությունը: Բուժման մեթոդը բացարձակապես անվտանգ է  եւ որեւէ վնաս չի հասցվում աչքին:

Այս նոր մեթոդի էությունը կայանում է մարդու համար անվտանգ ադենոասոցիացված  վիրուսի օգտագործման մեջ, որն անհրաժեշտ գեները հասցնում է «տեղակայման վայր»:  Հեղինակ Դեյվիդ Շաֆերի խոսքով` մեթոդն արդեն հաջողությամբ փորձարկվել է կենդանիների վրա,  եւ գիտնականերն արդեն պետք է անցնեն կլինիկական փորձարկման փուլին, հաղորդում է «Medveseti.ru»-ն: