Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, թե Հայաստանն Իրանից ատոմային վառելիք գնելու առաջարկ չի ստացել: Ավելին, Հայաստանը չգիտի, թե Իրանն ինչ վառելիք ունի, արդյոք դա կհամապատասխանի Հայկական ԱԷԿ-ին. Նախարարությունում հավելեցին, որ եթե վառելիք գնելու առաջարկ լինի, այն ժամանակ էլ դա կքննարկեն:

Հիշեցնենք, որ Իրանի Արեւմտյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ռահիմ Քորբանին ՀՀ Արմավիրի մարզի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ հանդիպման ընթացքում Ուրմիայում հայտարարել էր, թե Իրանը պատրաստ է միջուկային վառելիք տրամադրել Հայաստանի ԱԷԿ-ին: «Միջուկային հարստացման տեխնոլոգիայի շահագործման արդյունքում Իրանը պատրաստ է միջուկային վառելիքով ապահովել հարեւան երկրների ատոմակայանները»,- ասել էր նահանգապետը: