Իրանի նախագահական ընտրություններում բարեփոխականների թեւի ներկայացուցիչ թեկնածու Հասան Ռոուհանին շարունակում է հսկայական առավելությամբ զբաղեցնել առաջին տեղը նախագահական ընտրություններում:

Իրանի ՆԳՆ-ն հայտնում է, որ ընթացիկ պահին հաշվարկվել է են 27 մլն քվեաթերթիկներ (ընդհանուր թվի 65 տոկոսը): Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Ռոոուհանին ստացել է մոտ 14 մլն ձայն, ինչը կազմում է ընդհանուր ձայների 51 տոկոսը: Իրանցի փորձագետների կարծիքով՝ դա կարելի է հաղթանակ համարել, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Երկրորդ տեղում պահպանողական թեկնածու, Թեհրանի քաղաքապետ Մոհամադբաքեր Քալիբաֆն է, ում օգտին քվեարկել է 4 մլն 369 հազար 985 ընտրող: Երրորդ տեղում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ներկա քարտուղար Սայիդ Ջալիլին է, ով ստացել է 3 մլն 163 հազար 211 մարդ:

Հիշեցնենք, որ  ընտրություններին մասնակցում են վեց թեկնածուներ. Ռեֆորմատորների թեւի ներկայացուցիչ, Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի նախկին քարտուղար  Հասան Ռոուհանին, չորս պահպանողականներ` նախկին արտգործնախարար Ալիաքբար Վելայաթին, Թեհրանի քաղաքապետ Մուհամադ Գալիբաֆը, «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» նախկին հրամանատար  Մոհսեն Ռեզային, ԱԱԳԽ-ի քարտուղար Սայիդ Ջալիլին եւ մեկ անկախ թեկնածու` փոստի եւ հեռագրության նախկին նախարար Սեյեդ Մոհամադ Կարազին: