Բարեփոխիչների ներկայացուցիչ հասան Ռոուհանին ձայների վերջնահաշվարկի արդյունքում ընտրվել է Իրանի նախագահ, հայտարարել է Իրանի ՆԳՆ ղեկավար Մոստաֆա Մոհամադ-Նաջարը:

Նրա խոսքով, ընտրություններին մասնակցել են գրանցված 50 մլն ընտրողներից գրեթե 37 միլիոնը, մասնակցությունը կազմել է 72,7 տոկոս:

«Հասան Ռոուհանին հավաքել է 18,613 մլն ձայն եւ երկրի նորընտիր նախագահն է»,- ասել է ՆԳ նախարարը:

Արեւմտյան լրատվամիջոցների գնահատմամբ, բարեփոխիչների ներկայացուցչի ընտրությունը վկայում է Իրանի հասարակության շրջանում բարեփոխումների ձգտումը, երբ հասարակությունը չաջակցեց հոգեւոր առաջնորդ Ալի Համենեիի կոշտ գծի թեկնածուներին: