Ադրբեջանում ՆԱՏՕ-ի բազայի ստեղծումը հնարավոր է: Այս մասին «Vesti.Az»-ին տված հարցազրույցում ասել է «Վերսիա» թերթի քաղաքական մեկնաբան, լրատվամիջոցների աջակցության «Պրես»  հիմնադրամի վերլուծական բաժնի ղեկավար Իգոր Դմիտրիեւը:

Փորձագետը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն տարիներ շարունակ Իրանի հետ պատերազմի է պատրաստվում, թեեւ այդպես էլ չի վճռում հարձակվել ժամանակակից հզոր բանակ եւ արդյունաբերություն ունեցող երկրի վրա: «ՆԱՏՕ-ն վաղուց է որոշել այն պլացդարմները, որտեղից պետք է հարվածի»,-նշել է նա` միաժամանակ ավելացնելով, որ Ադրբեջանում բազաների ստեղծումը եւս հնարավոր է: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի բանակի ուսուցման ու զինման գործում մեծ դեր ունեն ամերիկացի եւ թուրք զինծառայողները: Նրանց օգնությամբ վերականգնվել են Քյուրդամիրի եւ Նասոսնիի օդանավակայանները: «Գաբալայից Ռուսաստանի հեռանալուց հետո  այդ տեղը, փաստորեն, թափուր է մնում,  եւ չի բացառվում, որ Մոսկվայի տեղը կարող են զբաղեցնել ՆԱՏՕ-ի ուժերը: Իսրայելական «Israel Aerospace Industries» կոնցեռն էլ Ադրբեջանին պատրաստվում է անօդաչու սարքեր եւ հակաօդային պաշտպանության համակարգեր վաճառել: Միաժամանակ ՄՈՍԱԴ-ի նախկին ղեկավար Դենի Յատոմը հայտարարել է. «Եթե Ադրբեջանին զենքի վաճառքը կօգնի մեզ Իրանի հետ լարվածություն հարցում, ավելի լավ»:

Ռուսաստանցի փորձագետը վկայակոչում է  բրիտանական «Times of London» թերթի հրապարակումը, որտեղ ՄՈՍԱԴ-ի աշխատակիցը պատմում էր, որ իր գերատեսչությունը սերտ կապի մեջ է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ  եւ իրենք միասին կանգնած են վերջին շրջանում Իրանում տեղի ունեցած բոլոր դիվերսիաների ետեւում: «Ես վախենում եմ նրանից, որ Ադրբեջանի վրա Իրանի ռազմական միջամտության համար առիթ ստեղծելու գործառույթ կդրվի: Նման առիթ կարող է լինել հարավային  ադրբեջանցիների, որոնք Իրանի բնակչության  15–20% -ն են կազմում, «ազգային ազատագրական շարժումը ճնշումը»: Արդեն կազմակերպվել է ստորագրահավաք` հարվային ադրբեջանցների իրավունքների պաշտպանությանը, այսինքն` Իրանի քայքայմանը նպաստելու համար»,-ընդգծել է Իգոր Դմիտրեւը: