Apple ընկերությունը հրապարակել է վիճակագություն` կապված ԱՄՆ հատուկ ծառայությունների հարցումների վերաբերյալ, որոնք վերաբերում են օգտատերերի հաշվներին: Հիշեցնենք, որ ավելի վաղ այդ տվյալները ներկայացրել էին Microsoft-ն ու Facebook-ը:
Facebook-ը եւ Microsoft-ը հրապարակել են հատուկ ծառայությունների հարցումների մասին տեղեկատվությունը
Ընկերությունում վստահեցրել են, որ իրենց սերվերն ուղղակիորեն հասանելի չեն: Apple-ի ներկայացուցիչների խոսքով` իրենք առաջին անգամ լսել են PRISM ծրագրի գոյության մասին, երբ լրատվամիջոցները իրենց են դիմել համապատասխան հարցով: Բացի այդ, Apple-ում ընդգծում են, որ որոշ տվյալներ հնարավոր չէ բացահայտել զուտ տեխնիկական պատճառներով, քանի որ ընկերությունը դրանք չի պահպանում:
Հաղորդագրությունում ասվում է, որ 2012թ դեկտեմբերի 1-ից 2013թ մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Apple-ը օրինապահ մարմինների կողմից սպառողական տվյալների բացահայտման 4-5 հազար հարցում է ստացել: Հրցումներում պահանջվել է բացահայտել 9-10 հազար հաշիվների եւ սարքերի մասին տվյալներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Նման քայլերը կապված են եղել ազգային անվտանգության խնդիրների հետ:




























