2007-2012թթ ընթացքում իրանական գազի արտահանումը Հայաստան գերազանցել է 1.5 մլրդ քմ: Այս մասին ասվում է Իրանի Ազգային գազի ընկերության զեկույցում:
Զեկույցի համաձայն` Իրանը 1.558 մլրդ քմ գազ է արտահանել հայկական էլեկտրաէներգիայի դիմաց: Միայն 2012-ին իրանական գազի արտահանման ծավալը կազմել է 481 մլն քմ, հաղորդում է իրանական FARS գործակալությունը:
Նախորդ շաբաթ Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսին հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է իր հնարավորության շրջանակներում աջակցել Հայաստանին` գազի մատկարարման հարցում: Ինչպես դեսպանն է ընդգծել, հայկական կողմը պետք է որոշի արդյոք իրանական գազը կիրառի որպես այլընտրանք ռուսականին, թե` ոչ:




























