Hubble աստղադիտակի վերջին բացահայտումը աստղագետներին շփոթմունքի մեջ է գցել: Աստղադիտակը հայտնաբերել է մոլորակ, որի ձեւավորման պայմանները հասկանալի չեն ժամանակակից գիտությանը: Հոդվածը հրապարակել է The Astrophysical Journal ամսագրում:
Հայտնաբերված երկնային մարմինը էկզոմոլորակների թվին է պատկանում: Այն իր «ծնող» աստղից ամենահեռուն է տեղակայված` 12 մլրդ կիլոմետր: Ենթադրվում է, որ հայտնաբերված երկնային մարմնի զանգվածը կարող է Երկրի զանգցածը գերազանցել 6-28 անգամ:
«Եթե զանգվածը ճիշտ է հաշվարկվել, ապա դա զարմանալի է: Տեսականորեն հայտնաբերված մոլորակը պարզապես չի կարող գոյություն ունենալ»,-Կարնեգիի գիտության ինստիտուտի աստղաֆիզիկոս Ալամ Բոսսի խոսքը վկայակոչում է The Daily Mail-ը:
Ինչպես գրում է NEWSru.com-ը, գիտնականները պետք է պարզեն, արդյոք հայտնաբերված մոլորակը բացառություն է, թե մոլորակների ձեւավորման հայտնի մոդելները ունեն էական թերություններ եւ ավոլի խորը ուսումնասիրման կարիք ունեն:




























