Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացումից, Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին:
Միաժամանակ նա հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է ավելի բաց լինել իր միջուկային ծրագրի առումով, եւ միջազգային պատժամիջոցներն անարդարացի ու անհիմն է համարում:
Որպես նախագահ` Ռոուհանին մամուլի ասուլիսում նաեւ հույս է հայտնել, որ բոլոր երկրները կօգտվեն Իրանի հետ առավել բարեկամական հարաբերություններ հաստատելու հնարավորությունից:
Նա ընդգծել է, որ մտադիր է «վեցյակի» հետ աշխուժացնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























