Հունիսից «Արմավիա» ավիաընկերությունը Երեւան-Լառնակա ուղիղ չվերթներ է իրականացնելու: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան, «Արմավիայում» կարծում են, թե նպատակահարմար է ուղիղ չվերթները կազմակերպել հունիսից սեպտեմբեր: Նրա խոսքով, ավիաընկերությունը ուղիղ չվերթները իրականացնելու է հինգշաբթի օրերին:
Հիշեցնենք, որ ներկայումս Երեւան-Լառնակա չվերթն իրականացվում է Բեյրութում վայրէջքով:



























