Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ վան Շտաան այսօր՝ հունիսի 17-ին, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտոռեպորտաժ):

Կոնգրեսի նախագահը Հայաստանում է`  մասնակցելու համար  Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակում Երեւանում կայանալիք երկու միջոցառումներին`  հունիսի 18-ին  Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստին եւ  հունիսի 19-ին  «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am