Շվեյցարացի ինժեներները չորսոտանի ռոբոտ են ստեղծել, որը տեղաշարժվում է կատվի պես, տեղեկացնում է «International Journal of Robotics Research»-ը:
«Ռոբոտը դեռ փորձարկման փուլում է, սակայն մեր հեռահար նպատակը արագ գործող, ոչ մեծ ռոբոտ ունենալն է, որը կօգտագործվի, օրինակ, բնական աղետների ժամանակ որոնողական եւ փրկարարական գործողությունների համար: Մեր աշխատանքի նպատակը կենդանիների առանձնահատկությունների օգտագործումն է»,-ասել են հեղինակները:
«Cheetah-Cub» ռոբոտը չափերով տնային կատվից մեծ չէ, երկարությունը 21սմ է, քաշը`1 կգ: Չորսոտանի ռոբոտների շարքում այն ամենաարագն է եւ վայրկյանում կարող է կտրել 1,42 մ տարածություն:




























