Մինչեւ 3 րոպե տեւողությամբ տեսահաղորդագրությունների անվճար փոխանակման ֆունկցիան հասանելի է դարձել Skype-ի բոլոր օգտատերերին, ասվում է կոմունիկացիոն ծառայության պաշտոնական բլոգում:
Ֆունկցիան հասնելի է Windows 8, Mac, iOS, Android եւ BlackBerry պլատֆորմներով սարքավորումների համար: Ավելի վաղ ծառայությունը այդ գործառույթը փորձարկել է որպես բետա-տարբերակ եւ հասանելի չի եղել օգտատերերից մեծ մասին, հիշեցնում է «Hi-Tech Վեստին»:
«Տեսահաղորդագրություն» կոճակը սեղմելով հնարավոր է լինում տեսագրել մինչեւ 3 րոպե տեւողությամբ հաղորդագրություն եւ այն ուղարկել ցանկացած կոնտակտի:
Վերջին ժամանակներս շուկայի առաջատար Skype-ը գնալով ավելի լուրջ մրցակցության հետ է բախվում: Մասնավորապես, iOS-ի եւ Mac-ի օգտատերերն ունեն FaceTime, իսկ Google-ը վերջերս ներկայացրել է Hangouts-ը:




























