Ամերիկայի հրեական կոմիտեն խորապես անհանգստացած է Թուրքիայի վարչապետ Էրդողանի այն ենթադրությունների առթիվ, համաձայն որոնց՝ հրեաներն են կանգնած Ստամբուլի Թաքսիմ հրապարակի ցույցերի թիկունքում:

 «Հրահրող հայտարարություններն իրենց հետեւանքն են ունենում»,- հայտարարել է կոմիտեի գործադիր տնօրեն Դեւիդ Հարրիսը՝ Թուրքիայի կառավարությանն ու լրատվամիջոցներին  կոչ անելով  վերջ դնել կեղծ դավադրության տեսություններին:

Էրդողանը վերջերս ենթադրել էր, որ Թուրքիայի խռավությունները կարելի է վերագրել «տոկոսային լոբբիին»՝ եզրույթ, որը նախկինում կապվում էր հրեա գործարարների ենթադրյալ դավադրության հետ: Հրեական լոբբիի դավադրության մասին գրել էր նաեւ թուրքական Yeni Şafak թերթը:

«Արտաքին ուժերին անկարգություններում մեղադրելը եւ հարյուրամյա «փուչիկներին» դիմելը վախկոտության նշան է եւ կարող է հրահրող դեր կատարել», - հայտարարել է Հարրիսը: