Ավստրալացի հնագետները Կամբջայում 1,2 հազար տարի առաջ գոյություն ունեցած լքված քաղաք են հայտնաբերել: Հետազոտողները յուրահատուկ լազերային սարքավորում են օգտագործել, որը թույլ է տվել ոչ միայն հայտնաբերել քաղաքը, այլեւ կազմել դրա քարտեզը, այդ թվում ճանապարհները, ջրանցքները եւ տաճարները:
Կխմերների քաղաք Մահենդրապարվատը գտնվում է Սիեմրեապ նահանգի Պնոմ Կուլեն լեռան վրա: Քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 802 թվականին, այն կառուցվել է կայսրության հիմնադիր Ջայավարման II-ի իշխանության տարիներին: Քաղաքի անկումը, հնարավոր է, կապված է անտառների հատման եւ մաքուր ջրի հետ կապված խնդրի հետ:




























