Ամերիկյան Boeing ընկերությունը «Լե Բուրժե» ավիասրահում ներկայացրել է նոր Dreamliner 787-10 –ը՝ ամենաերկար եւ տարողունակ «երազանքի օդանավը»:
Dreamliner-ի նոր տարբերակն արդեն 100-ից ավելի պատվեր է ստացել՝ ընդհանուրը 30 մլրդ արժեքով: Պատվիրատուների թվում են Air Lease Corporation-ը, GE Capital Aviation Services-ը, International Airlines Group-ը, Singapore Airlines-ը եւ United Airlines-ը:
Dreamliner 787-10 –ն ունի 330 նստատեղ, երկարությունը 68,3 մետր է, գրում է lenta.ru-ն:
Հիշեցնենք, տարեսկզբին Dreamliner-ի հետ կապված մի քանի դեպքեր էին գրանցվել: Անվտանգության նկատառումներով 787-ի թռիչքներն ամբողջ աշխարհում դադարեցվել էին: Dreamliner-ը թռիչքները վերսկսել էր այս տարվա մայիսից:




























