Facebook սոցկայքը կավելացնի Instagram-ում տեսագրություններ ավելացնելու ֆունկցիա: Սպասվում է, որ այս մասին կհայտարարվի հունիսի 20 մամուլի ասուլիսին, փոխանցում է Techcrunch ինտերնետ-պարբերականը` վկայակոչելով տեղեկացված աղբյուրին:

Դա տեղի ունենանլու դեպքում Instagram-ի օգտատերեը հնարավորություն կունենան տեսագրելու եւ ծառայությունում տեղադրելու 5-10 վայրկյան տեւողությամբ տեսագրություններ, ինչպես որ դա անում են Twitter-ում` Vine ծառայության շնորհիվ: Այս մասին գրում է «NEWSru.com Տեխնոլոգիի-ն»:

Այս մասին լուրերը շրջանառվում են արդեն մի քանի շաբաթ: Փորձագետները ենթադրում են, որ Facebook-ը կարող է ներկայցնել նաեւ սեփական «ընթերցարանը»` համարժեք Google Reader-ին: