NASA-ն հրապարակել է ութ ամերիկացիների անունները, որոնք 2020թ. օդաչուական առաջին առաքելությամբ կմեկնեն Մարս:
Նրանք են՝ 39-ամյա ծովային օդաչու, ֆիզիկոս Ջոշ Քասադան, ԱՄՆ բանակի 39-ամյա օդաչու Վիկտոր Գլովերը, ԱՄՆ բանակի 37- ամյա օդաչու Թայլեր Հագը, 34-ամյա Քրիստինա Համմոքը, 35-ամյա ծովային հետեւակ Նիկոլե Մաննը, ԱՄՆ-ի բանակի 34-ամյա ուղղաթիռի օդաչու Աննա Մաքքեյնը, 35-ամյա բժիշկ Ջեսիկա Մեյրը, 37-ամյա ռազմական բժիշկ Էնդրյու Մորգանը:
«Մենք բարձր որակավորմամբ ութ մասնագետների ենք ընտրել, որոնք ակադեմիական, ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստականություն են անցել»,- ասված է NASA-ի հաղորդագրությունում:
Թեկնածուներին ընտրել են կես տարվա ընթացքում՝ բարդագույն թեստեր անցկացնելով, գրում է polit.ru-ն:
Այժմ նրանք պետք է հանգամանալի պատրաստականություն անցնեն, որը կսկսվի օգոստոսին՝ Հյուսթոնում գտնվող ամերիկացի տիեզերագնացների վարժանքների կենտրոնում:




























