Եգիպտոսի հյուսիսում գիտնականները փարավոնների Միջին թագավորության շրջանի հին քաղաք են հայտնաբերել, որը գոյություն է ունեցել մոտ 4 հազար տարի առաջ: Այս մասին հաղորդել են տեղի լրատվամիջոցները:

Եգիպտոսի հնությունների հարցերով պետնախարարության տեղեկատվությամբ՝ Քալյուբիա նահանգում անցկացնող պեղումների ժամանակ հնագետները բնակավայրի հետքեր են գտել, որոնք թվագրված են մ.թ.ա. 2000-1700 թվականներին: Մասնավորապես, գիտնականները հայտնաբերել են բնակելի տների եւ թագավորական պալատների պահպանված հատվածներ, ինչպես նաեւ գերեզմաններ՝ քարե դամբարաններով: Այն ժամանակ քաղաքը շրջապատված է եղել աղյուսով պատրաստված 4-մետրանոց պարսպով, որը եւս պահպանվել է, հաղորդում է Pravda.ru-ն:

Հնագետները գտել են նաեւ մեծ քանակությամբ տան կահ-կարասի՝ սպասք, լամպեր եւ տարբեր զարդեր: Պատմաբանների կարծիքով՝ այդ ժամանակ քաղաքը գտնվել է ասիական հիքսոսների տիրապետության տակ:

Գիտնականների խոսքով՝ քաղաքը կարեւոր նշանակություն ունի Միջին եւ Նոր թագավորությունների շրջանում հին եգիպտացիների կյանքն ուսումնասիրելու տեսանկյունից: