Facebook սոցցանցում ակտիվ գովազդատուների քանակը հասել է միլիոնի: Այդ մասին ասվում է Facebook-ի պաշտոնական հաղորդագրության մեջ: Reuters-ը ճշտում է, որ ակտիվ են այն գովազդատուները, որոնք օգտագործում են Facebook-ը վերջին 28 օրվա ընթացքում հատարարություն տեղադրելու համար: Այդ միլիոնի ճնշող մեծամասնությունը փոքր բիզնեսի ներկայացուցիչներն են:
Միլիոնի սահմանն անցնելու պատվին սոցցանցը թողարկել է հատուկ էջ, որտեղ հավաքում է տարբեր ընկերությունների «գրանցած հաջողությունների պատմությունները»: Այնտեղ պատմվում է, օրինակ, թե ինչպես է Facebook-ում գովազդը թույլ է տվել ավելացնել հեծանիվների վաճառքը եւ զբոսաշրջային ուղեգրերի կայքի հաճախելիությունը, հաղորդում է lenta.ru-ն:
Սոցցանցը մտադիր է ընդլայնել գովազդատուների քանակը 16 միլիոն ընկերությունների հաշվին, որոնք իրենց էջերն ունեն Facebook-ում:
Reuters-ը, վկայակոչելով eMarketer-ի հետազոտությանը, նշում է, որ 2012թ. փոքր բիզնեսն ԱՄՆ-ում գովազդի վրա ծախսել է 32 միլիարդ դոլար: Սոցցանցի ներկայացուցիչները հրաժարվում են ասել, թե այդ գումարից որքանն է հասել Facebook-ին:
Ըստ eMarketer-ի` 2013թ. միայն բջջային գովազդի վրա սոցցանցը կվաստակի 2,04 միլիոն դոլար: 2012թ. սոցցանցի պաշտոնական շահույթը կազմել էր 53 միլիոն դոլար:




























