Լոս Անջելեսի կրթության վարչությունը բոլոր աշակերտների համար iPad-ներ է գնում: Դպրոցական դասագրքերի փոխարինումը պլանշետներով կշարունակվի մի քանի տարի:
Վարչությունն արդեն հավանություն տվել է iPad-ների առաջին խմբաքանակը գնելուն, որը կազմում է 30 միլիոն դոլար: Apple-ում հայտնել են, որ առաջին խմբաքանակը կունենա 31 հազար պլանշետ:
Associated Press-ի տեղեկացմամբ՝ Apple-ի արտադրանքն այլ մոդելներից ավելի լավ է համապատասխանում դասերին եւ ավելի էժան է:
ԱՄՆ-ի դպրոցներում կիրառվում են մինչեւ 10 միլիոն iPad-ներ: Երբ պլանշետներ ունենան Լոս Աջելեսի բոլոր 640 հազար աշակերտները, քաղաքը կդառնա երկրի խոշորագույն դպրոցական տարածքը, որտեղ էլեկտրոնային դասագրքեր են ներմուծվել, գրում է lenta.ru-ն:
Դասագրքերը էլեկտրոնայիններով փոխարինելու գաղափարը շատ էր հրապուրում Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսին: Նա հուսով էր, որ շնորհիվ iPad-ի` դասագրքերն իսպառ կանհետանան:




























