Նյու Յորքում տեղադրում են արեգակնային մարտկոցներ` փողոցում հեռախոսները լիցքավորելու համար: Եթե որեւէ մեկի հեռախոսի մարտկոցի լիցքը սպառվի, ապա որոշ ժամանակով կարելի է այն միացնել լիցքավորման կետին, որտեղ կան բազմաթիվ լարեր՝ բոլոր հայտնի սմարթֆոնների համար, գրում է The New York Times-ը:
Նախագծի նախաձեռնողներն են PENSA եւ երկրի խոշորագույն բջջային օպերատոր AT&T ընկերությունները: Նրանք հուսով են, որ կարող են այդպիսով օգնել զբոսաշրջիկներին, որոնց հեռախոսները անջատվել են զբոսանքի ժամանակ:
Gazeta.ru-ն գրում է, որ նման կայանը կարող է լիցքավորել միաժամանակ մինչեւ վեց հեռախոս: Սարքերն ավելի լավ աշխատում են արեւոտ եղանակին, սակայն խիստ անհրաժեշտության դեպքում հեռախոսը կարելի է նաեւ գիշերն էլ լիցքավորել:




























