Նիգերիայի հյուսիս-արեւելքում տեղակայված Բորնո քաղաքում իշխանություններն արգելել են ինչպես բջջային, այնպես էլ արբանյակային հեռախոսների շահագործումը: Միջոցներն ուղղված են «Բակո հարամ» իսլամիստական խմբակցության դեմ:

Իշխանություններն հույս ունեն այդ կերպ խանգարել երկիրն ահաբեկող խմբակցությանը հարձակումներ ծրագրել: Ոստիկանությունը հայտարարել է, որ ցանկացած մարդ, ով կհայտնաբերվի արբանյակային հեռախոսով կամ դրա համար նախատեսված աքսեսուարներով, կձերբակալվի, փոխանցում է «Պրավդա.Ռու-ն»:

Ավելի վաղ իսլամիստները, որոնք դեմ են հանդես գալիս արեւմտյան կազմավորմանը, հարձակվել էին տեղական երկու դպրոցների վրա, ինչի արդյունքում մահացել է առնվազն 16 աշակերտ եւ երկու ուսուցիչ: