32 տարի անց մարդիկ կարող են համակարգիչներում ներբեռնել իրենց ամբողջ մտածողությունը, իսկ 2100թ. սովորական մարմնամասերը կփոխարինվեն ռոբոտացվածներով:
Նման հայտարարությամբ է հանդես եկել Google-ի տեխնիկական գծով տնօրեն եւ գյուտարար Ռեյ Կուրցվեյլը Նյու Յորքի միջազգային Global Futures 2045 կոնգրեսում:
Միջոցառումը կազմակերպել էր ռուսաստանցի միլիոնատեր Դմիտրի Իցկովը, դրա նպատակն էր քննարկել, թե ինչպիսին կլինի աշխարհը 2045թ.-ին:
Եթե Կուրցվեյլի կանխատեսումներն իրականանան, փաստացի դա կնշանակի, որ որոշ մարդիկ անմահանալու հնարավորություն կստանան, գրում է Daily Mail-ը: Իր կանխատեսումներում նա հիմնվել է այսպես կոչված Մուրի օրենքի վրա, ըստ որի՝ համակարգիչների հզորությունը երկու տարին մեկ կրկնապատկվում է, գրում է Pravda.ru-ն:
Կուրցվեյլը հայտնի է իր «Եզակիության» տեսությամբ. Իրադարձություններ, որոնց արդյունքում մարդկությունն իր առավելությունը կզիջի համակարգիչներին եւ կդադարի ներկա տեսքով գոյություն ունենալուց: Նրա գաղափարները խաչվում են Իցկովի հիմնական գաղափարի հետ, ըստ որի՝ մարդիկ իրենց ինտելեկտը կարող են ներբեռնել արտաքին կրիչներում եւ այդկերպ անմահանալ, գրում է ТСН-ը:




























