Հունիսի վերջին Երկրի վրա սպասվում է հերթական մագնիսային փոթորիկը: Մասնագետները կանխատեսում են, որ Երկրի մագնիսոլորտը կանկայունանա հունիսի 28-ին եւ 29-ին:

Հենց հունիսի վերջին է Արեւի մակերեւույթի լիցքավորված մասնիկների հոսքը մեծ արագությամբ հասնում Երկիր: Դրա արդյունքում առաջացած մագիսային փոթորիկը «կատաղի» չի լինի, հաղորդում է «Միր» հեռուստաալիքը:

Գիտնականների խոսքով` Երկրի վրա մագնիսային փոթորիկների պատճառը Արեւի մակերեւույթին առաջացող անցքերն են, որտեղից լիցքավորված մասնիկների հոսքը դուրս է պրծնում եւ հասնում Երկրին: