Սթոքհոլմում երկու տարի ազատազրկման է դատապարտվել է Pirate Bay թորենթ-թրեքերի հիմնադիր, 28-ամյա Գոտտֆրիդ Սվարթհոլմ Վարգը: Նա մեղավոր է ճանաչվել Շվեդիայի քաղաքացիների վճարած հարկերի մասին տեղեկություններ պահպանող ընկերության համակարգիչները կոտրելու մեջ:
Նա նաեւ դատապարտվել է 1 տարի ազատազրկման` ինտերնետի միջոցով պիրատական արտադրանք տարածելու համար, գրում է ՌԲԿ-ն` վկայակոչելով Reuters-ին:
Վարգը փորձել է թաքնվել արտերկրում եւ մեկնել է Կամբոջա, սակայն նախորդ տարի արտահանձնվել է Եվրոպային: Բացի այդ Դանիայի կառավարությունը եւս պահանջում է հանձնել նրան: Այնտեղ նա մեղադրվում է կառավարական նամակների ապօրինի ընթերցման եւ հասարակ քաղաքացիների տվյալները յուրացնելու մեջ:




























