Ցիտոմեգալովիրուսը կարող է Ալցհեյմերի հիվանդություն առաջացնել: «Live Science»-ը գրում է, որ ուղիղ կապ է առկա հիվանդության նշանների եւ վիրուսի նկատմամբ իմունային պատասխանի միջեւ: 

Ռաշի համալսարանի մասնագետները փորձաքննության են ենթարկել մի խումբ մարդկանց արյունն  ու ողնուղեղային հեղուկը: Նրանք բոլորը Ալցհեյմերի հիվանդության նշաններ են ունեցել եւ մահացել են: 37 մարդու մոտ եղել են վիրուսի հակամարմիններ, իսկ 22-ի մոտ չեն եղել:  Հակամարմինների բարձր մակարդակի դեպքում ուղեղում նկատվել է ագրեսիվ թաու-պրոտեին, որը կապված է Ալցհեյմերի հիվանդության հետ, գրում է «MedDaily.ru»-ն:Վիրուսը վնասում է գլխուղեղն ու ողնուղեղը: Ի դեպ, եւս մեկ վտանգավոր վիրուս է համարվում հերպեսի վիրուսը: Հնարավոր է, որ վիրուսի դեմ պատվաստումը հրաշալի կանխարգելիչ միջոց կարող է  դառնալ Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարում: