Քաշի նվազումը ոչ միայն առողջություն է պարգեւում մարդուն, այլեւ լավացնում է հիշողությունը: Ումեոյի համալսարանի գիտնականները, ի դեմս Անդրեաս Պետերսոնի, այս երեւույթը նկատել են 20 տարեց, գեր կանանց խմբում (միջին տարիքը՝ 61 տարեկան):

Որպես ապացույց ներկայացվել են ուղեղի սքանավորման արդյունքները, գրում է The Indian Express-ը: Փորձի ժամանակ կանանց ստիպել են կես տարի դիետա պահել: Կանանցից ինը պահպանել են սննդակարգը, որի 30%-ը բաղկացած է եղել սպիտակուցներից,  30% -ը՝ ածխաջրերից,  40% -ը՝  ոչ հագեցած ճարպերից:

11 կին 15% սպիտակուց, 55% ածխաջրեր եւ 30% ճարպեր  պարունակող սննդակարգի են հետեւել:  Դիետայից առաջ եւ հետո գնահատվել է մարմնի քաշի եւ նրա բաղադրության ցուցանիշը: Ստուգվել է նաեւ  դրվագային հիշողությունը (պետք էր հիշել որոշ անուններ եւ դեմքեր, հաղորդում է  MedDaily.ru-ն:

Ավելի ուշ թեսթը կրկնվել է: Կանանց նորից են ցույց տվել մարդկանց դեմքերը եւ տառերը, որոնք համապատասխանել կամ չեն համապատասխանել  անունների առաջին տառերին: Պետք էր ճիշտ պատասխանել՝ համապատասխանում է արդյոք տառը:

Միջինը կամավորների մարմնի քաշը նվազել էր 32,1 –ից մինչեւ 29,2 դիետայից վեց ամիս անց: Իսկ քաշն ընկել էր  85 –ից մինչեւ 77,1 կգ: Քաշի նվազելուն զուգահեռ հիշողությունն ավելի լավացել է: