Ժամանակակից մարդկանց նախնիները, ամենայն հավանականությամբ, տառապել են մակաբույծների առաջացրած վարակներից: Գիտնականները մակաբույծներին հայտնաբերել են Կիպրոսի միջնադարյան ամրոցում հայտնաբերված չորացած արտաթորանքներում: Ամենայն հավանականությամբ, դրանք հայտնվել են սնունդում եւ ջրում, ինչի արդյունքում եւ հիվանդություններ են առաջացել: Այս մասին հաղորդում է News.com.au-ն` վկայակոչելով Քեմբրիջի համալսարանի աշխատանքը:

Գիտնականները հայտնաբերել են հսկայական կլոր որդեր, որոնք կարող են աճել` հասնելով մինչեւ 30 սմ երկարության: Մասնագետների խոսքով` հիգիենայի պայմանները պահպանել առավել դժվար է եղել զինվորների համար: Ստացվում է, որ մարդիկ ավելի շատ մահացել են թերսնման եւ հիվանդությունների, քան վերքերի արդյունքում, փոխանցում է MedDaily.ru-ն:

Գիտնականները հաղորդել են, որ Կիպրոսի Խիրոկիտիայում եւ Շիլլուրոկամբոսում հայտնաբերվել են 10000 տարվա որդեր: