Microsoft ընկերությունը ներկայացրել է օգտատերերի առջեւ «մեղքերը քավելու» իր ծրագիրը` կապված Windows 8.1-ի խոցելիության հետ:
Բոլոր նրանց, ովքեր «իսկապես նոր» միջոցներով կարողանում են շրջանցել ՕՀ պաշտպանությունը, Microsoft-ը խոստանում է վճարել մինչեւ 100 հազար ԱՄՆ դոլար Լրացուցիչ պաշտպանիչ միջոց առաջարկելու դեպքում կվճարվի լրացուցիչ 50 հազար դոլար:
Internet Explorer 11-ում հայտնաբերված խոցելիության մասին Microsoft-ին պետք է տեղեկացնել հունիսի 26-հուլիսի 26 ընկած ժամանակահատվածում: Այս մասին գրում է «Լենտա.Ռու-ն»:
Windows 8.1 ՕՀ Windows 8-ի թարմացված տարբերակն է, որը կներկայցվի հունիսի 26-ին:
Windows 8.1-ում կվերադարձվի «START» կոճակը:




























