Ներկայումս երկրագնդի միայն մեկ երրորդ մասը համացանցից օգտվելու հնարավորություն ունի, սակայն 2020 թվականին համացանցից կարող էեն օգտվել մոլորակի փաստացի բոլոր բնակիչները, հիմնականում բջջային սարքերի օգնությամբ, գրում է Digit.ru պարբերականը՝ վկայակոչելով Google-ի զարգացող շուկաների հարցերով փոխնախագահ Մոհամադ Գավդաթին:

Նրա խոսքով՝ ինտերնետ հասանելիության հնարավորություն տվող սարքերի շուկան արմատապես փոխվում է մի քանի գործոնների ազդեցության տակ՝ օգտատերերի նոր տիպ, կոնտենտի օգտագործման ձեւաչափ եւ ծառայությունների արժեք:

Բջջային սարքերի շուկայի հեռանկարն, ըստ փորձագետի, շարժական համակարգիչներն են: «2020 թվականին մենք բոլորս կունենանք սարքեր, որոնք այս կամ այն կերպ կլինեն մեզ հետ»,-ասել է նա: