NEWS.am-ը հարցազրույց է ներկայացնում «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրրիգոր Բարսեղյանի հետ` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության թեմայով:
Պրն Բարսեղյան, սկզբում խոսենք «կորպորատիվ սոցիալական պատասխանատվության» մասին, շատերն են այն շփոթում բարեգործության հետ…
Կորպորատիվ սոցիալական պատասխանտվությունը գործունեություն է` ուղղված հանրության մեջ մի շարք կարեւոր սոցիալական խնդիրների լուծմանը: Եւ ճիշտ է, հաճախ այն շփոթում են բարեգործության հետ, թեեւ նրանց միջեւ տարբերությունը մեծ է: Բարեգործությունը, որպես կանոն, միանգամյա ակցիա է, իսկ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղությամբ միջոցառումները երկարաժամկետ եւ կայուն արդյունք են տալիս:
«Մայքրոսոֆթ»-ը հատկապես ո՞ր ոլորտներում է ծավալում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղությամբ իր գործունեությունը:
Մեր տեսլականն այն է, որ կոմերցիոն ընկերությունները նման ծրագրերը պետք է իրականացնեն այն ոլորտում, որտեղ իրականացնում են իրենց հիմնական գործունեությունը:
«Մայքրոսոֆթը» լինելով համակարգչային տեխնիկայի ծրագրային ապահովման ոլորտում առաջատար ընկերություն, իր նախագծերն իրականացնում է հենց ՏՏ ոլորտում: Մասնավորապես, ՏՏ ձեռքբերումները կրթության ոլորտում ներդնելու ճանապարհով…
Պատմեք սկզբում դպրոցներում ձեր ծրագրերի մասին...
Տարիներ առաջ մենք սկսեցինք նրանից, որ հանրապետության բոլոր դպրոցներին «Windows XP» օպերացիոն համակարգի փաթեթի անվճար լիցենզիա եւ միաժամնակ այդ համակարգչային ծրագրերի թարմացման մուտքի հնարավորություն տրամադրեցինք: Ներկայումս դպրոցներում արդեն նորագույն ծրագրեր են օգտագործվում (Windows 8), ինչպես նաեւ որոշակի սերվերային արտադրանք:
Մենք Հայաստանի ԿԳ նախարարույթան հետ հուշագիր ենք ստորագրել, որում ամրագրել ենք մեր համագործակցության ուղղությունները, որոնցից մեկը «ինովացված ուսուցիչներն են»: Հասկանալի է, որ ուսուցիչները պետք է խորը գիտելիքներ ունենան ՏՏ ոլորտում` դրանք երեխաներին փոխանցելու համար:
Այդ նպատակով հարյուրավոր թրեյնինգներ են անցկացվել, որոնց մասնակցել են հազարավոր ուսուցիչներ: Նրանցից մի քանիսը, մեր ընկերության աջակցությամբ, մասնակցել են միջազգային մրցույթների եւ բարձր արդյունքներ ունեցել: Օրինակ, Վանձորից մի ուսուցչուհի դուրս եկավ Եվրոպական ֆորումի եզրափակիչ եւ ստացավ գրան պրի:
Բացի այդ, մենք ստեղծել ենք «Հայաստանի ինովացված ուսուցիչների ցանց» պորտալը, որի միջոցով տարբեր դպրոցների ուսուցիչները կարող են շփվել միմյանց հետ, փորձի փոխանակում կատարել, ծանոթանալ մեր նախագծերի հետ:
Մյուս ուղղությունը ընդհանուր կրթական համակարգում ինովացիաներն են: Դրա համար ստեղծվել են մի շարք հենակետային դպրոցներ, որոնց բազայի վրա բազմաթիվ թրեյնինգներ են անցկացվում երկրի մյուս ուսումնական հաստատությունների աշակերտների համար: Հայաստանից երեք դպրոց մասնակցել են միջազգային մրցույթներին եւ մտել 40 առաջատար դպրոցների ցուցակում:
Դպրոցների առումով հասկանալի է..Իսկ ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվում բուհերում:
Մի քանի բուհերի հետ մենք գործնական հարաբերություններ ենք հաստատել: Այստեղ ամենահետաքրքիր ծրագիրը «Microsoft IT Academy» ծրագիրն է, որը թույլ է տալիս բարձրորակ ուսուցում անցկացնել ընկերության դասընթացներով:
Նման դասընթացն անցած ուսանողը, մեր աջակցությամբ, կարող է ՏՏ մասնագետի միջազգային սերտիֆիկատի քննություն հանձնել: Նշեմ, որ այլ ճանապարհով նման սերտիֆիկատ ձեռք բերելը կարող է արժենալ հազար դոլարից ավելի…
Այդ ծրագիրը մի քանի տարի պիլոտային ռեժիմով է գործել, իսկ ընթացիկ տարվա հունվարից ամբողջությամբ է գործում, եւ մոտավորապես երկու հարյուր ուսանող է այդ ուսուցումն անցել: Ներկայացնեմ վերջին արդյունքներից մեկը. մի քանի մարդ արդեն աշխատանք է ստացել Հայաստանի ՏՏ ոլորտի մի շարք հեղինակավոր ընկերություններում: Բացի այդ, իրականացնում ենք նաեւ բուհերի դասախոսների անվճար թրեյնինգներ:
Բիզնեսը, հասկանալի է, բարեգործություն չէ, եւ իր նպատակներն ունի…
Կորպորոտիվ սոցիալական պատասխանատվությունն ու բարեգործությունը անտագոնիստական հասկացություններ չեն, դրանք պետք է լրացնեն միմյանց: Բարեգործության համար կան հատուկ հիմնադրամներ: Կոմերցիոն ընկերությունները, որոնք ղեկավարվում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներով, իրենց երկարաժամկետ նպատակներն են հետապնդում, որը հեռանկարում շահավետ է թե պետության, թե հանրության, թե հենց ընկերությունների համար:
Զրուցեց Ալբերտ Խաչատրյանը




























