Երկրի կողքով պայծառ C/2012 S1 (ISON) գիսաստղի սուրալուց հետո մեր մոլորակի մակերեւույթին կարող է մեծ քանակությամբ աստղային փոշի լցվել, որի հետազոտությունը նոր տվյալներ կարող է հաղորդել գիսաստղերի բնույթի մասին:

C/2012 S1 (ISON)  գիսաստղը 2013թ. նոյեմբերին կսլանա Արեգակից 0,012 աստղաչափական միավոր հեռավորությունից: Այդ  ընթացքում գիսաստղի պայծառությունը կարող է հավասարվել լիալուսին լուսավորությանը: Դեկտեմբերին գիսաստղը կանցնի Երկրից նվազագույն հեռավորությունից, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Աստղային փոշու մասնիկները Երկիր կհասնեն մի քամի ամսից, իսկ ամենամանրերը՝ մի քանի տարուց: Դրանք հնարավոր կլինի հավաքել Երկրի ամբողջ մակերեւույթից: