Մեծ Բրիտանիայում նախատեսում են մարդասպան-ռոբոտ ստեղծել, որոնց պետք չի լինի մատնանշել հրոհի թիրախը, նրանք ինքնուրույն դա կանեն:

Մեծ Բրիտանիայի ԱԳ փոխնախարար Ալիսթեր Բերթն ասել է, որ նոր սերնդի «մարդասպան-ռոբոդի» ստեղծման ծրագրի իրականացումը Աֆղանստանում անօդաչու թռչող սարքերի օգտագործումից հետո հաջորդ քայլն է:

Սակայն Համայնքների պալատում այս նորարարությանը բացասաբար են արձագանքել, պատգամավորները համարում են, որ այդ տեխնոլոգիան կարող է «պոտենցիալ սարսափելի» հետեւանքներ ունենալ:

Բերթն, իր հերթին, հայտարարել է, որ չի պաշտպանում ՄԱԿ-ի կոչը՝ նման տեխնոլոգիաներն արգելելու վերաբերյալ: Նա վստահեցրել է, որ այդ աշխատանքները, միեւնույն է, միշտ էլ կլինեն մարդու վերահսկողության ներքո: