Աշխարհի խոշորագույն Facebook սոցցանցը խոստովանել է 6 մլն օգտատերերի տվյալների գաղտնիության խախտումը։

Նրանց հեռախոսահամարների եւ էլեկտրոնային փոստերի տվյալները մեկ տարվա ընթացքում հասանելի են եղել այդ տեղեկությունն ստանալու իրավունք չունեցող «սերֆերների»։ Ավելին, Facebook-ն այդ խնդրի մասին տեղեկացել է օգտվողներից մեկի գանգատից հետո, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

«Քննությունը (անսարքության) պարզել է, որ իր Facebook-ի էջի արխիվը մտնելիս Download Your Information ("Ներբեռնել ձեր տեղեկությունների արխիվը", DYI) գործիքի շնորհիվ օգտվողը կարող էր ստանալ իր ընկերների կամ սոցցանցում իր հետ որեւէ կերպ հաղորդակցված անձանց հեռախոսահամարներն ու էլեկտրոնային փոստի հասցեները», ասված է հաղորդագրությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Տեխնիկական անսարքությունը, ըստ սոցցանցի, վերացվել է 24 ժամվա ընթացքում։