Իրանցի պատգամավոր եւ խորհրդարանական հետախուզական խմբի ղեկավար Քազեմ Ջալիլին հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցելու հարցում Թեհրանի պատրաստակամության մասին, հայտնում է IRNA-ն։

«Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանը եւ Հայաստանը կարող են քաղաքական որոշում գտնել։ Այս հարցը պետք է կարգավորեն տարածաշրջանի եւ դրա հարեւանությամբ գտնվող  երկրները»,- հայտարարել է Ջալիլին։

Նշենք, որ ՀՀ-ում Իրանի դեսպան Մուհամեդ Ռեիսին հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով։ Միաժամանակ հավելել էր, որ իրանական կողմը բազմիցս ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում աջակցելու  պատրաստակամություն է հայտնել, եթե Հայաստանն  ու Ադրբեջանը նման հարցով դիմեն Թեհրանին։