Ամերիկյան «Southwest Airlines» խոշոր ավիաընկերությունը չեղյալ է համարել բոլոր չվերթները համակարգչային խափանումների պատճառով:
Ընկերության ներկայացուցչի խոսքով` խափանումը չի ազդի օդում գտնվող օդանավերի վրա: Խնդիրը հիմնականում վերաբերում է ԱՄՆ արեւմտյան ափ թռչող օդանավերին, հաղորդում է «Associated Press»-ը:
Համակարգի խափանման պատճառով ավիաընկերությունը չի կարողանում կատարել ուղեւորների գրանցում, ինչպես նաեւ ուղեբեռի ընդունում: Այն մասին, թե ընդհանուր առմամբ քանի չվերթ է հետաձգվել, չի հաղարդվում:
«Southwest Airlines» ընկերության օդանավերն օրական մոտ 3400 չվերթ են իրականացնում:




























